ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, թեև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ, սակայն հակված է, այսպես ասած, “չեզոք” դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը: Այսինքն՝ ԲՀԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրում, սակայն, միաժամանակ, որևէ այլ թեկնածուի, այսինքն՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտոնապես չի սատարում:
Եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա նախագահական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստանը” կամ կոալիցիա կվերադառնա նախկին՝ հավասար անդամի կարգավիճակով, կամ հաջորդ կառավարությունում կստանա մի քանի պորտֆե՝ “ոչ կուսակցական” նախարարների համար: Այնպես, ինչպես գործող Սպորտի և երիտասարդության նախարարի դեպքում: