«Ժողովուրդը շատ քաղաքականացված է. նպատակս մարդկանց այլ աշխարհ տեղափոխելն է». Վարդան Հովակիմյանի ցուցահանդեսը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գրիչը միայն գրելու համար չէ». այս կարգախոսով է առաջնորդվում նկարիչ Վարդան Հովակիմյանը, ով իր առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում երեկ այցելուներին ներկայացրեց դիմանկարներ, որոնք նկարել է գրիչով:

11283158_908904335848946_1177815289_o

Վարդան Հովակիմյանը, ով նաեւ մարզիչ է, դերասան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ նկարչությունն իր համար հոբբի է, սակայն այն իր կյանքի մշտական ուղեկիցն է: «Այս ցուցահանդեսի միջոցով ուզում եմ ցույց տալ, որ գրիչով կարելի է ստեղծագործել, նկարել. սա Հայաստանում նորություն է, սովորաբար ցուցահանդեսներում ներկայացվում են յուղաներկով, ջրաներկով նկարված նկարներ»-ասաց Վ.Հովակիմյանը:

11286790_908904332515613_1245292512_o

Ցուցադրվող նկարներում կարելի է նկատել դեմքեր, ընդգծված աչքեր, ձեռքեր…Այցելուները դիմանկարների շարքում կգտնեն իրենց ծանոթ հայ եւ արտասահմանցի նշանավոր դեմքերի` Փարաջանով, Կարեն Ջանիբեկյան, Լուի դը Ֆյունես…

11255125_908904342515612_2013818337_o

Վարդան Հովակիմյանը նշում է, որ այսօր ժողովուրդը շատ քաղաքականացված է, եւ ինքը նպատակ ունի մարդկանց տեղափոխել բոլորովին այլ աշխարհ:

Ցուցահանդեսի մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս