Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում բացատրել է, թե ինչու է Facebook-ն արգելափակում ուկրաինացի օգտատերերի գրառումները:
Նա ընդգծել է, որ ուկրաինացիների արգելափակված հրապարակումներից շատերը խախտել են սոցկայքի կանոնները: Նա նշել է, որ հրապարակումները չափազանց ագրեսիվ են եղել:
«Մենք արգելափակում ենք բաց ագրեսիա, էթնիկ բնույթի վիրավորանքներ կամ բռնության կոչեր պարունակող հրապարակումները»,- հայտարարել է Ցուկերբերգը: