
“Առավոտի” ունեցած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մասնավորապես մի շար` խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, “Գազպրոմ” ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ Ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը և այլք: Թերթի տեղեկությունների համաձայն նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: