Սուրիկ Խաչատրյանի օրինակով Սերժ Սարգսյանն ասում է` ես ձեր բոլորի աչքն էլ կհանեմ. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է` իրավապահները չեն կարողանում հայտնաբերել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով անմիջական մասնակցություն ունի Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքին: Տեղի ունեցած դեպքերի և Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի մասին Armlur.am-ը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

Պատգամավորը նախ նշեց, որ անպատժելիության այս մթնոլորտը ստեղծվել է Բուդաղյանների սպանությունից հետո: «Այս ամենն ուղղակի մատնանշում է`  Սերժ Սարգսյանը հենց ինքն է ասում, որ ես ձեր բոլորի աչքն էլ կհանեմ, բայց պետք է անեմ այն, ինչ ցանկանում եմ: Սրա մասին է խոսքը, իրավական գնահատականի պետք չէ արժանացնել», – հավելեց նա:

Պատգամավորի խոսքով, եթե այս ամենն իրավական գնահատականի արժանանար, ապա Սուրիկ Խաչատրյանը ոչ թե կրկին մարզպետ կնշանակվեր, այլ կլիներ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Մեր այն դիտարկմանը, թե ինչու են իշխանություններն այսքան ամուր պահում Սուրիկ Խաչատրյանին, պատգամավորը նշեց. «Ցանկացած մարդասպան, գործիք, որը լավ կատարող է, իհարկե, այսպիսի հանցագործ իշխանության համար լավ է: Եվ դա է պատճառը, որ նրա ծառայություններից չեն հրաժարվում»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս