Ոստիկանության պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս որոշ լրատվամիջոցներ հարցադրում էին հնչեցրել, թե ինչու են պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ճանապարհային ոստիկանի գործառույթ իրականացնում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հայտնում է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 3-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներն իսկապես ծառայություն են կատարում Հյուսիսային պողոտայում եւ նրանց պարտականությունների մեջ մտնում է հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումն ու նախականխումը, ինչպես եւ այդ տարածքում անցկացվող տարաբնույթ միջոցառումների անվտանգության ապահովումը:
Քանի որ Հյուսիսային պողոտան մարդաշատ վայր է, որտեղ գտնվում են բազմաթիվ զվարճանքի կենտրոններ, առեւտրի կետեր, բացօթյա սրճարաններ եւ այլն, ծառայությունն իրականացվում է շուրջօրյա:
Հավելենք, որ պարեկապահակետային երթուղին անհրաժեշտության դեպքում միջամտում է արգելված վայրերում ավտոմեքենաների կայանմանը, քանի որ դրանք խոչընդոտում են հետիոտնի ազատ տեղաշարժին, եւ մեքենաները տեղափոխվում են: Իսկ իրավախախտ վարորդներին չհայտնաբերելու դեպքում հրավիրվում է ճանապարհայիեւ ոստիկանության վերակարգ, որն արձանագրում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը եւ հետագայում տրանսպորտային միջոցի տիրոջը ծանուցում իր կատարած խախտման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է որոշ մեքենայատերերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին ահազանգին, ապա ոստիկանության պետի հանձնարարությամբ Հյուսիսային պողոտայում կատարվող ծառայությունը օպերատիվ տեսադաշտ է վերցվել, եւ կարգազանցները խստագույնս կպատժվեն:




Լրահոս