«Հայ ընտանիքն այսօր» խորագրով հանդիպում՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը «Հայ ընտանիքն այսօր» խորագրով վերլուծություն-սեմինարի էր հրավիրել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական, հանրակրթության ոլորտների բաժինների աշխատակիցներին, հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Երևանի ավագանու անդամներ։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանի քաղաքապետի տեղակալը ողջունել է ներկաներին ու շնորհավորել Ընտանիքի օրվա առթիվ։

«Ընտանիքի միջազգային օրվա առթիվ հայերս միմյանց շնորհավորելու հպարտություն իսկապես ունենք։ Գուցե այսօր բարձրաձայնենք վիճակագրական այնպիսի տվյալներ, որ փոքր-ինչ մտահոգիչ են և պատկան մարմինների հավելյալ ուշադրության կարիքն ունեն, սակայն, այնուամենայնիվ հարափոփոխ աշխարհում, ի հպարտություն մեզ, փորձում ենք օրինակելի ընտանիքի կերպը պահպանել՝ լավագույնս գիտակցելով ընտանիքի արժեքը»,- նշել է Արամ Սուաքիասյանը։

Սեմինարի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացրել են զեկույցներ «Իրավիճակի գնահատում», «Հայ ընտանիքը ավանդականի և մոդեռնի խաչմերուկում», «Կնոջ իրավիճակը Հայաստանում. ձեռքբերումներ և զարգացման ուղիներ» թեմաներով։

Սեմինարի ավարտից հետո Երևանի համար 2 հատուկ դպրոցի սաները  հանդես են եկել «Մշո հարսանիք» բեմականացմամբ։




Լրահոս