
Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.16-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 3 շենքի 40-րդ բնակարանի բնակչուհի` 1937 թ. ծնված Լ. Թորոսյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: