
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11:13-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի “Ուսուցիչների տան” 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է։ Ըստ ԱԻՆ կայքի՝ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատի օպերատիվ խումբը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։