Բեյրութից Հալեպ ճանապարհին առեվանգվել է 7 հայ տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել են Հալեպից Բեյրութ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 10 մարդու։
 
Ինչպես տեղեկացնում է “Երկիր Մեդիա”-ն, առևանգվածներից 7-ը հայեր են, իսկ մյուս երեքը՝ քրիստոնյա արաբներ։
Նրանք նախ իջեցրել են ուղեւորներին, այնուհետ ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել են, ընդհանուր հաշվով, 10 ուղևոր տղամարդու։
Ականատեսների տվյալներով՝սևազգեստ և զինված ապստամբները նրանց ծնկի են բերել և հարվածել, ապա տարել իրենց հետ: Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին: Նրանք սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, ապա կսպանեն առևանգված 10 ուղևորին:
Առևանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։




Լրահոս