Armenian text to speach

Զոհված զինվորների մայրերին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մասին լուրերը ստուգվում են ՀՔԾ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«27 հասարակական կազմակերպությունների կողմից զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Հայտարարություն. Պահանջում ենք ոստիկանությունից ներողություն խնդրել զոհված զինծառայողների մայրերից» վերնագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր՝ հրապարակման մեջ նշված փաստերը ստուգելու և դրանց իրավական գնահատական տալու համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահական նստավայրի առջև ոստիկանության աշխատակիցները բռնություն էին գործադրել զոհված զինովրների մայերրի նկատմամբ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում:




Լրահոս