Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանում մի քանի տրանսֆերային նպատակներ ունի և մտահոգում է, որ դա կարող է հանգեցնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մրցակցության:
«Յունայթեդ»-ն արդեն պաշտոնապես հայտարարել է հոլանդացի 21-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի մասին, իսկ արժեքը կազմել է 35 մլն եվրո: Ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Լուի վան Գալին 200 մլն եվրո կատկացնի կազմի համալրման համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շատ ակտիվ է տրանսֆերային շուկայում: Իմ բոլոր նախընտրած ֆուտբոլիստները «Յունայթեդ»-ի թիրախում են»,- նշել է Վենգերը: