Հայ գրոսմայստեր Կարինա Համբարձումովան` Ռուսաստանի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի արագ շախմատի առաջնությունում հայազգի գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, միանձնյա նվաճեց առաջին մրցանակը և արժանացավ երկրի չեմպիոնուհու տիտղոսին, այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Համբարձումովան առաջ անցավ 35 մրցակիցներից, որոնց մեջ էին միջազգային կոչումներ ունեցող 29 շախմատիստուհիներ, այդ թվում` 8 գրոսմայստերներ:

 




Լրահոս