Ամերիկուհի Ջուլիս Գնուսը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես ամենաշատ դաջվածքներ ունեցող կին: Նրա մարմնի 95 տոկոսը ծածկված է ամենատարբեր դաջվածքներով, որոնք արվել են 10 տարվա ընթացքում: Աղջիկն ունի մաշկային եզակի հիվանդություն `պորֆորիա, որը կապված է պիգմենտային փոխանակման հետ: Այս հիվանդության արդյունքում մաշկի վրա պարկեր են առաջանում, որոնց պայթյունից հետո խոր սպիներ են մնում մաշկի վրա: Սպիները թաքցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել աղջկան սպիների շրջակա տարածքում դաջվածքներ անել` հենց սպիի գույնով: Ջուլիան սկսեց ոտքերից, սակայն ժամանակի ընթացքում այնքան հրապուրվեց, որ ամբողջ մարմինը դաջվածքներով պատեց:
Ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ