
Ինձ հետաքրքրում է, թե այդ ինչ հատուկ իմունիտետ ունի Սուրիկ Խաչատրյանը: Այսօր Armlur.am-ի հարցին ի պատասխան, թե որն է պատճառը, որ իշխանությունները պահում են Սուրիկ Խաչատրյանին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե դուք պարզեք իմունիտետի նրբերանգները, խնդրում եմ ինձ էլ ասեք: Ես կցանկանայի իմանալ այդ հատուկ իմունիտետի քաղաքական, իրավական, բարոյական մարդկային ենթագիտակցական մակարդակները», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում