«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր` ժամը 20.00-ի դրությամբ, դադարեցրել են Կառավարության դիմաց նստացույցը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գործարանի նախկին աշխատող, քիմիկ ինժեներ Անահիտ Մանուկյանը:
«Մենք ամբողջ աշխատակազմով որոշել ենք, որ 2-օրյա նախազգուշական նստացույց ենք անելու: Քանի որ վաղը շաբաթ է, մենք գտանք, որ իմաստ չունի ամբողջ գիշեր նորից այստեղ մնալ, այդ պատճառով՝ այսօր մինչեւ ժամը 8-ը մենք կմնանք, երեքշաբթի ժամը 11-ին նորից Բաղրամյան 26-ում կհավաքվենք»,- ասաց նա: Նա նշեց, որ երեկվանից նաիրիտցիները խոսում են նաեւ հացադուլի մասին. «Սակայն, մենք կանխել ենք դա, որովհետեւ ծայրահեղ միջոց է: Այժմ մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք միայն նստացույցերով, մինչեւ հարցը լուծում ստանա»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում