
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ 1.5 ժամանոց սարսափ ֆիլմը կարող է մարդուն ազատել ավելորդ կալորիաներից: “Վախի արդյունքում արագանում է զարկերակը, արյան շրջանառությունը, ավելի շատ ադրենալին է արտադրվում, ինչի պատճառով էլ ախորժակը փակվում է, իսկ նյութափոխանակությունը, հակառակը, արագանում է: Այդ պատճառով կալորիաները արագ են այրվում”,-պարզաբանել են փորձագետները: Գիտնականների կազմած սարսափ ֆիլմերի տասնյակը գլխավորում է 1980 -ի “Փայլատակում” ֆիլմը: Փորձը ցույց է տվել, որ այդ ֆիլմի դիտման ժամանակ հանդիսատեսը կորցնում է շուրջ 184 կալորիա: “Նիհարեցնող” սարսափ ֆիլմերի ցուցակի երկրորդ հորիզոնականում է Սթիվեն Սփիլբերգի “Երախներ” ֆիլմը, որը դիտելու ընթացքում հանդիսատեսը կորցնում է 161 կալորիա: Ցուցակում են հայտնվել նաև “Սատանա վտարողը” , “Օտարը” , “Սղոցը”, “Պարոնորմալ երևույթ” և այլ ֆիլմեր: