Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-15-ը Երևանում անցկացվում էր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Ֆորումին մասնակցել են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված է եղել նախարարների մակարդակով:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր անունից ընթրիք է կազմակերպել պատվիրակության ներկայացուցիչների համար: Նրանք այժմ ընթրում են երևանյան ռեստորաններից մեկում: