Ինչն էր իրականում Սերժ Սարգսյանի՝ Կոտայքի մարզ այցելության նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ նա այցելել է Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը: Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա նախաձեռնվել է ջերմոցային համալիրի հիմնում:

Սակայն, այս ամենով հանդերձ, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են շուտով տեղի ունենալու: Դժվար չէ ենթադրել, որ Սերժ Սարգսյանի՝ Կոտայքի մարզ կտարած այցի իրական նպատակը հենց ընտրություններն են և դրա շուրջ առաջացած խնդիրները հարթելը: Իրականում, շատ ցավալի է, որ երկրի նախագահը ինչ-որ ընտրության համար անձամբ է փորձում իրավիճակը կարգավորել և պաշտոնական այցի քողի տակ ինչ-որ հարցեր լուծել:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է 4 թեկնածու՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, գործարար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, Կարապետ Իսրայելյանը և Հակոբյան Սամվելը: Կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 20 մլն 266 հազ. դրամ:




Լրահոս