
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի Հալաբյան 31 շենքի 10-րդ բնակարանում շմոլ գազից թունավորման մասին:
Պարզվել է, որ լոգարանում շմոլ գազից թունավորվել և մահացել է 1984 թ. ծնված Սիմոն Ասատրյանը:Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։