Ինչու է Մալաթիայի տոնավաճառի փոխտնօրենը հրաժարվում Սամվել Ալեքսանյանի մասին ասածներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները վերջերս բողոքում են տաղավարների բարձր վարձավճարներից և իրենց հանգստյան օրն աշխատելու հանգամանքից:  Տոնավաճառի փոխտնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել էր, թե կարծում է, որ այդ բողոքողներին հրահրում  և ոտքի է հանում  ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

«Երևան սիթիների ցանցի Սամվելը մեծ շուկայա սարքել, վերջապես պետք է էդ շուկան աշխատեցնի, թե՝ ոչ, այդ իսկ պատճառով էլ օրը մեկին ուղարկում ա, որ տոնավաճառի աշխատողներին իրար խառնի։ Երկուշաբթի օրը աշխատելու հետ կապված էլ ովքեր բողոքել են, դրանց ուղարկած մարդիկ են, ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, փոխքաղաքապետ  Դավիթ Օհանյանի հետ մեր շուկայից մարդ են հավաքում, որ տանեն իրենց մոտ։  Ես հաստատ իրենց մակարդակի չեմ իջնի, որ ընկնեմ մարդկանց հետևից», – նշել էր նախկին պատգամավորը։

Սակայն Armlur.am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, թե իր խոսքը ճիշտ չի ներկայացվել: Մեր այն հարցին, թե Սամվել Ալեքսանյանն ինչ է անում աշխատակիցներին իր մոտ տանելու համար, Ավետիսյանը նշեց. «Բացարձակ ոչ մի քայլ: Ժողովուրդը նեղված էին երկուշաբթի օրերի հաար, որովհետև առևտուր չէր լինում: Հիմա իրանք բողոքել էին, մենք էլ դադարացրեցինք: Անվճար պետքա կանգնեին նրանք, ու Ալեքսանյանը բացարձակ կապ չունի դրա հետ»:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե ձեր խոսքում այլ բան է նշված, Սամվել Ավետիսյանը հայտարարեց. «Խոսակցություն եղավ, որ ժողովուրդը իբր խոսում է, թե տոնավաճառի վերևի մասում քայլել է ու ասել՝ եթե նեղվում եք եկեք մենք ձեզ կօգնենք, տեղ կբացենք կկանգնեք, առևտուր կանեք»:




Լրահոս