Պռոշյանի` սպանված գյուղապետի կնոջ նամակը Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2015թ մարտի 31-ին Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի կինը` Լարիսա Աղաբեկյանը, բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին: «Ի վերջո, ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ո՞վ եւ ինչո՞ւ է սպանում, եւ ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը, եւ ե՞րբ պետք է վերանա այս անվսահության եւ անպատժելության մթնոլորտը»,- իր նամակում նշել էր տիկինը:

«Բայց որեւէ արձագանք չեղավ, եւ ամեն ինչ այդպես էլ մնաց»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց Լարիսա Աղաբեկյանը: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանին 2013թ ապրիլի 2-ին սպանել էին հենց գյուղապետարանի դիմաց, եւ մինչ օրս գործը բացահայտված չէ: Ըստ Լարիսա Աղաբեկյանի՝ եթե ցանկություն ունենային, ապա իր ամուսնու սպանությունը կբացահայտվեր:




Լրահոս