Կիրկորովը դավաճանություն է անվանել Բաքվում համերգի հետաձգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆիլիպ Կիրկորովի՝ Բաքվում կայանալիք համերգի սկանդալային հետաձգումից հետո, որը իբր թե կապված էր տեխնիկական խնդիրների հետ, երգիչը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:  Ֆիլիպ Կիրկորովը համերգի հետաձգումը համեմատել է դավաճանության հետ իր և հանդիսատեսի հանդեպ, որը սպասել է համերգին: “Ինձ՝ որպես մի մարդու, որը միշտ դուրս է եղել քաղաքականությունից, դժվար է այլ կերպ բացատրել իմ ելույթի շուրջ ստեղծված իրավիճակը: Չեմ կարծում, որ համերգային դահլիճի սեփականատերերը, քաղաքի ղեկավարությունը հասկանալի կեղծ ազգային շահերի և հին վիրավորանքների պատճառով, որոնք երաժշտության հետ ոչ մի կապ չունեն, ցանկանան, որ դավաճանություն տեղի ունենա”,- ասել է նա:  Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովի համերգը պետք է կայանար հոկտեմբերի 8-ին Cristall Hall համերգասրահում: Բոլոր 25 հազար տոմսերը վաճառված էին: 




Լրահոս