Դոնեցկի ԺՀ-ն Զինված ուժեր ստեղծելու մասին օրենք է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության» պատգամավորները «Պաշտպանության մասին» օրենք են ընդունել, գրում է gazeta.ru-ն:

«Առանց այդ օրենքի անհնար է պետության պաշտպանությունը, նախկինում մենք միայն աշխարհազորայիններ ունեինք: Այժմ օրենքն ասում է` բոլոր զինվորական ստորաբաժանումներն անցնում են զինված ուժերի գերակայության ներքո»,- հայտարարել է օրենքը մշակողներից մեկը:

Նշվում է, որ օրենքի մշակման ժամանակ որպես հիմք է ընդունվել Ռուսաստանի ու Ղազախստանի օրենսդրությունը:




Լրահոս