«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ՀՀ ԱԺ-ում անձամբ է ներկայացնելու դատախազության անցած տարվա գործունեության հաղորդում-հաշվետվությունը: Նշենք, որ նախկին ԳԴ, իսկ այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը երբեք հաղորդումն անձամբ չի ներկայացրել խորհրդարանում: Փաստաթուղթն ուղարկվել է ԱԺ, բաժանվել է պատգամավորներին ու վերջ: ԱԺ նիստում այն չի քննարկվել, եւ գլխավոր դատախազն էլ պատգամավորների առջեւ հաշվետվությամբ հանդես չի եկել:
Սակայն «ԱԺ կանոնակարգ» օրենքում անցած տարի փոփոխություն կատարվեց, եւ այժմ գլխավոր դատախազի հաղորդումը պետք է ներկայացվի ԱԺ նիստում: Սակայն ուշագրավ է, որ ներկա պայմաններում Գեւորգ Կոստանյանը մտադիր է անձամբ ներկայացնել եւ տեղակալներից մեկին չի ուղարկում խորհրդարան: Կասկածից վեր է, որ պատգամավորները նրան, մեղմ ասած, հարցախեղդ են անելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԳԴ հաղորդումն առաջիկա քառօրյայի 3-րդ հարցն է լինելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: