«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի Նորաշեն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Արման Խանաղյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բաղնիքի պետ, պայմանագրային զինծառայող, 2015թ. հունվարի 23-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, նույն զորամասի լվացքատանը, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային պահանջները, սպիտակեղենը հանձնելու հարցի շուրջ վիճաբանել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա ձախ հոնքին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:
Ա. Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննությունը սկսելը, Ա. Խանաղյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Օրերս Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Խանաղյանին մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածով եւ դատապարտել մեկ տարվա ազատազրկման»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: