Երեվանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտի հետ (նստավայրը՝ Վիեննա): Ողջունելով և շնորհավորելով դեսպանին բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը մաղթել է նորանոր հաջողություններ իր դիավանագիտական առաքելության մեջ: Հատկանշելով հայ-ավստրիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու ընդգծել Երևանի և ավստրիական քաղաքների միջև հարաբերությունների ընդլայնման լայն հեռանկարը:
“Երևանի քաղաքապետարանի կողմից Վիեննայի քաղաքապետին է ներկայացվել Երևան և Վիեննա քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ։ Մենք համոզված ենք, որ Ձեր աջակցությամբ Երևանի և Ավստրիայի քաղաքների միջև հարաբերություններ էլ ավելի կամրապնդվեն և փոխշահավետ համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ մասնավորապես փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ”,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Ալոիս Կրաուտը պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը` հավելելով, որ տեղական ինքնակառավարման համակարգում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը երկու կողմերի համար էլ շահավետ է:
Քաղաքապետ Տարոն Մարգարրյանը դեսպանի հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս