Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը Մավրիկ Նասիբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին: