
Նյու-Ջերսիի Բերգանի շրջանում, որը գտնվում է Նյու-Ջերսի նահանգի հյուսիսում, “Սենդի” փոթորիկը փլուզել է ջրամբարի պատնեշը, ինչի հետևանքով ջրի տակ են մնացել Մունչի, Լիտլ Ֆերրի և Կարլստադ ավանները: Դեպքի կապակցությամբ շրջանի ղեկավարության հանձնարարությամբ տարհանվում են պատնեշի հարևանությամբ գտնվող բնակիչները: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքն ու Նյու Ջերսին հայտարարել է աղետի գոտիներ: