Չկարողանալով ինքնուրույն ներարկել թմրամիջոցը` տղամարդը դիմել է ընկերոջ օգնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ն. Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում թմրամիջոց են օգտագործում:

Մեկնած օպերատիվ խումբը տանտիրոջ` 1960 թ. ծնված Գագիկ Հ.-ի թույլտվությամբ զննություն է կատարել տանը և խոհանոցի սեղանի վրայից հայտնաբերել 5 մլգ. ներարկիչ` 2 մլգ. դեղնավուն հեղուկով, և ներարկիչի 2 ասեղ:

Գագիկ Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իրեն ներարկելու համար, սակայն չկարողանալով՝ տուն է հրավիրել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Գագիկ Հ.-ն և Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս