
Ռուսական «Պրոտոն» հրթիռը, որը պետք է ուղեծիր հաներ կապի մեքսիկական արբանյակը, ընկել է Արևելյան Սիբիրից ոչ հեռու, հայտնում է «Ռոսկոսմոսը»:
Գերատեսչությունում աղբյուրի տվյալներով` հրթիռն ընկել է Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում: ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ սարքի անկման վայրում չկան զոհեր ու ավերածություններ:
MexSat-1 մեքսիկական արբանյակով «Պրոտոն-Մ» հրթիռակիրը մեկնարկի էր դուրս եկել Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից: