
«Առաջին լրատվական»-ը Սյունիքի մարզի ոստիկանապետ Վախթանգ Ավագյանից, ով քիչ առաջ ոստիկանության գլխավոր շենքի մոտ մասնակցում էր հանդիսավոր արարողությանը, հետաքրքրվել է Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման չենթարկելու պատճառների մասին: Արդյոք ոստիկանությունը անզոր է Խաչատրյանների քրեական գործունեության դեմ: Ավագյանը հարցերին պատասխանելու փոխարեն ուղղորդում էր «քննչական մարմին», կարծես թե ինչքը ոչ թե մարզի ոստիկանապետն էր, այլ կրթության ոլորտի պատասխանատուն:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի տարածքի «Սդղի գյոլ» կոչվող կոչվող հատվածում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որում որպես մասնակից շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը, ով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, մեկնել է Կիև:
Մանրամասները` տեսանյութում