ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ուշադրություն է հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրենց քարտ-բլանշ է տվել՝ գնումների ոլորտում չարաշահումների դեմ պայքարելու համար: «Ի՞նչ է նշանակում՝ Ս. Սարգսյանը պետք է քարտ-բլա՞նշ տա նման հարցերը լուծելու համար: Բոլորը սպասեն, որ նախագահն ասի՝ եկել է պահը, սկսե՛ք այդ գործերով զբաղվել, ծիծաղելի է: Վարչապետը եթե «քարտ-բլանշ» արտահայտությունն է օգտագործում, նշանակում է՝ մինչեւ հիմա այդ «քարտ-բլանշը» չկար, այդպես նա մեղադրանք է ներկայացնում նաեւ նախագահին»,-ասել է Արմեն Ռուստամյանը:




Լրահոս