ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Դուբայից շտապ վերադառնալու մասին «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ Ծառուկյանին զեկուցել են, որ իրենց կողմից հոկտեմբերի 24-ին կազմակերպված «Expo Russia-Armenia 2012» ռուս-հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ նախկին փոխվարչապետ Օլեգ Սոսկովեցը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ: Ծառուկյանը շտապել է վերադառնալ՝ մասնակցելու ցուցահանդեսին, սակայն հյուրերն այդպես էլ չեն եկել: Փոխարենը ցուցահանդեսն իր ներկայությամբ ուշացումով պատվել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Մեզ հետ զրույցում արտերկրից Ծառուկյանի շտապ վերադարձի լուրը հաստատեց նաեւ նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը. «Իրականում ցուցահանդեսին մասնակցելը եղել է վաղուց պլանավորված, պարոն Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, արդեն 5-րդ անգամ մասնակցում է ցուցահանդեսի բացման արարողությանը: Արտերկրից եկել է՝ կարեւորելով միջոցառումը, ապա՝ վերադարձել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ