«Հրազդան» տոնավաճառի մի քանի աշխատակիցներ այսօր լրագրողների հետ զրույցում իրենց բողոքն արտահայտեցին Աբովյանում նոր բացված «Առինջ մոլ»-ի աշխատակիցների գործողությունների դեմ: Խնդիրն այն է, որ նոր բացված տոնավաճառին աշխատակիցները բոլոր հաճախորդներին հայտարարում են, թե «Հրազդան» տոնավաճառն այսուհետ փակ է:
Տոնավաճառների միություն ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը նշեց, թե «Հրազդան» տոնավաճառում պայմաններն արդեն գոհացնում են, իսկ տաղավարների գներն էլ 70 հազար դրամով նվազել են:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում