
Դատարանը մահապատժի է դատապարտել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին, հայտնում է Associated Press-ը:
Դատավճիռը պետք է հաստատվի գերագույն մուֆթիի կողմից:
Վերջնական որոշումը ենթադրաբար կընդունվի հունիսի 2-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
2013 թ. Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումների արդյունքում տուժել է ավելի քան 500 մարդ, զոհվել` 38-ը: