ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆՀԵՐՔԵԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակիցներն արդեն երկու օր է՝ դժգոհում են անորակ ինտերնետային կապից: Նրանք որեւէ կերպ չեն կարողանում համացանցին միանալ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանից պարզել, թե ինչն է ինտերնետի խաթարման պատճառը, սակայն վերջինս, «այլմոլորակայինի» պես դժգոհություններից անտեղյակ, ասաց. «Այդպիսի բան չկա, ո՞վ է ասում, որ չեն աշխատել: Ինձ մոտ նորմալ աշխատել է, եւ ես լավ աշխատել եմ»: Բայց քանի որ ինտերնետի գրեթե բացակայությունն ԱԺ-ում ավելի քան ակնառու է, մեզ մնում է ենթադրել, որ Զորյանը ինտերնետի «ֆլեշկա» է իր հետ բերում:




Լրահոս