ՇՈՒՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարելի է վստահաբար փաստել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման  հարցն արդեն լուծված է եւ ըստ մեր տեղեկությունների այն կկայանա առաջիկա շաբաթ օրը: Ի՞նչ սպասելիքներ կան, եւ արդյոք այդ հանդիպումը ինչ-որ բան կփոխի արցախյան հիմնահարցի լուծման գործում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Սաֆարովի դեպքից հետո սա չի կարող հերթական հանդիպումը լինել, եւ բնական է՝ հիմնական թեման լինելու է Սաֆարովի դեպքը: Համանախագահները պետք է քննարկեն, թե Սաֆարովի դեպքն ինչ վնաս է հասցրել այս ամենին, խոսքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության մասին է, որը, բնական է, լուրջ խոչընդոտ է՝ բանակցային գործընթացի հետ կապված»:




Լրահոս