Գեղարքունիքի մարզի Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանից երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սիբիրյան խոց հիվանդության կասկածանքով դեռեւս 5 հոգի շարունակում են մնալ հիվանդանոցում: «Նրանք հավանաբար վաղը դուրս կգրվեն: Դե պաշտոնապես ասում են, որ մի հոգի է սիբիրյան խոցով հիվանդ, բայց, ճիշտն ասած, էդ մի հոգուց խաբար չենք, իսկ մնացածի մոտ չի հաստատվել»,-ասաց Կարապետյանը: Իսկ Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանը նկարագրեց, որ իրենց համայնքում բոլորը կարծում են, թե իրենք էլ են սիբիրյան խոցով տառապում. «Ա՛յ ցավդ տանեմ, բոլորը, լսելով հիվանդության մասին, վախեցած են, մտածում են՝ իրենք էլ են հիվանդ: Հիմա ես էլ եմ վախեցած, բժշկին էլ ասում եմ՝ բժի՛շկ ջան, ինձ էլ կաթիլային նշանակի, ես վախենում եմ»:
ՏԵՂՅԱԿ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ