«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը «Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն»» ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ձեռք է բերել 100 հատ գերազանց ծառայության, ոսկուց եւ արծաթից պատրաստված կրծքանշան՝ իրենց տուփերով:
Մեկ կրծքանշանի արժեքը 18 հազ. 500 դրամ է, իսկ տուփինը` 2 հազ. 500 դրամ: Ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 2 մլն 100 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից տեղեկացրին, որ տվյալ կրծքանշանները տրվել են կառույցի աշխատակիցներին: