Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ առաջիկա դիմակայությանը:
«Մեր շանսերը 50% են: Մեզ ֆավորիտ չենք համարում: «Յուվենտուս»-ը գերազանց ակումբ է, որը մեծ պատմություն և հիանալի ֆուտբոլիստներ ունի: Ցանկանում եմ նշել, որ թուրինցիները ոչ միայն պաշտպանվում են, այլ նաև հիանալի գրոհներ են կազմակերպում, այնպես որ, բարդ է լինելու»,- նշել է Պիկեն: