ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՄՈԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ն ընդունեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 25 պատգամավոր: Դեմ էին քվեարկել ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ձեռնպահ էին: ԲՀԿ-ական պատգամավորները մասնավոր զրույցներում վստահեցրին, որ եթե ընդդիմադիր ուժերի հետ պայմանավորված բոյկոտեին այն, ապա կստացվեր, որ դեմ են անգամ ժողովրդի աշխատավարձը թեկուզ չնչին, բայց 2500 դրամով ավելացնելուն: Իսկ ընդհանրապես, ըստ նրանց, սրանով կառավարությունը ողորմություն է նետում մարդկանց:




Լրահոս