Յակինը կարող է գլխավորել «Շտուտգարտ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում: Նա դիտարկում է «Շտուտգարտ»-ում աշխատանքի անցնելու տարբերակը:

Գերմանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 30 միավոր:

Յակինը գլխավորել է «Սպարտակ»-ը 2014 թվականին: Ռուսաստանի առաջնության 27 տուրերից հետո մոսկովյան ակումբը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:




Լրահոս