«Ֆինանսների նախարարությունը կառավարության շենքի հետ միասին, եթե չեմ սխալվում, պատմամշակութային արժեք է, դրա համար դրա վրա չի տարածվի, ինչպես նաեւ պատկերասրահի շենքը: Իսկ իմ կարծիքով՝ տրանսպորտի նախարարության շենքը պատմամշակութային արժեք չէ»:
Այսպիսով՝ ՀՀ ֆինանսների նախարարը հող է նախապատրաստում, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության շենքը եւս վաճառվի: Ու ընդհանրապես, այն, ինչ պատմամշակութային արժեք չէ, ըստ նախարարի՝ պետք է վաճառվի: Հետաքրքիր է՝ այսպիսի մտածողությամբ պաշտոնյաներն ինչպես են հայտնվում պետական համակարգում, նրանք մարմնի ո՞ր մասով են մտածում: Եթե նրանց տրամաբանությանը հետեւենք, ապա մի քանի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը մատների վրա հաշված սեփականություն կունենա: Այս իշխանությունը մտածում է՝ մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ: