
«…Ավելի լավ է 35 հազար դոլարով ապրեմ»:
Ողջ կյանքում ոչ սեփական գրպանի հաշվին դրսերում ուսում առած պատգամավորը խոստովանում է, որ չի կարող 35 հազար դրամով մեկ ամիս ապրել: Նա գերադասում է ապրել 35 հազար ԱՄՆ դոլարով: Դե իհարկե, օսլայած մազերով պատգամավորը «սեւ խավիար կերած» էլ կլինի, ինչպե՞ս կարող է շարքային քաղաքացու կենցաղով ապրել: Այսպիսով՝ Լ. Մարտիրոսյանն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ կառավարության ներկայացրած նախագծին: Ափսոս, որ դա չարտահայտվեց քվեարկությամբ: Նա մյուս կիսագրագետ ՀՀԿ-ականների նման սեղմել է «կողմ» կոճակը՝ շատ լավ գիտակցելով, որ 35 հազար դրամով անհնար է ապրել: