Ինչ է տեղի ունեցել տարբեր տարիներին մայիսի 17-ին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ը տարվա 137-րդ օրն է: Այս օրը պատմության մեջ գրանցվել է տարբեր իրադարձություններով:

1639 թվականի այս օրը Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին։

0207vaho

1642 թվականին մայիսի 17-ին հիմնվեց կանադականՄոնրեալ քաղաքը։ 1858-ի այս օրը Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։
Իսկ 1916 թվականի այս օրը Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի։

0

1987 թվականի մայիսի 17-ին  Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2 մ հաստությամբ բետոնի տակ: Մայիսի 17-ը առանձնանում է նաև ծնունդներով:

1000509261001_1824351571001_BIO-Biography-23-Hollywood-Directors-Charlie-Chaplin-115950-SF

1895 թվականին այս օրը ծնվել է հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սմբատ Դանիելյանը:

 

Իսկ 1966 թվականի մայիսի 17-ին մահացել է հայ բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը:




Լրահոս