Թալիբներն Աֆղանստանում 30 մարդու են առևանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի արևելքում գտնվող Պակտիա նահանգում նվազագույնը 30 մարդ է առևանգվել «Թալիբան» շարժման ծայրահեղական զինյալների կողմից: Առևանգվածների շարքերում կան նաև կանայք ու երեխաներ, հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Մոհամադ Ռախման Կաբիրին:

Զալմայ նահանգի ոստիկանության ղեկավար Զալմաի Օրյա Կհելը հաստատել է առևանգման լուրերը, սակայն ոչ մի մանրամասներ չի ներկայացրել, պարզաբանում է Khaama գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: Սակայն «Թալիբան խմբավորումն իր վրա է վերցրել առևանգման պատասխանատվությունը: Զինյալները հայտարարել են, որ գերիները հանդիսանում են մարդիկ, ովքեր կապված են Աֆղանստանի պետական վարչության մարմինների հետ:

Հավելենք, որ աֆղանստանում նման միջադեպերը քիչ չեն գրանցվում:




Լրահոս