«Գագիկ Ծառուկյանն ու Աշոտ Աղաբաբյանը պետք է միջամտեն». «Հրազդան»-ի աշխատակիցները բողոքում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում «Հրազդան» տոնավաճառ են այցելում մարդիկ, ովքեր տեղի առևտրականներին համոզում են գնալ Աբովյանի նորաբաց տոնավաճառ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեցին «Տոնավաճառների միություն» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը և Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Ստեփան Ասլանյանը:

«Հրազդանում» էլ տղաները հորդորում են, որ ասեք` թող հետ գան: Այդպիսի բաները պետք է վերանան: Պետք է միջամտեն սեփականատերերը, դա մարդկային կանոններ են, ոչ թե թղթի վրա գրված օրենքներ: Վերջիվերջո տղամարդկային օրենքներ կան», – նշեց  Ասլանյանը:

Մեր այն դիտարկմանը, թե նոր բացված տոնավաճառ առևտրականների գնալն արդյոք կապ ունի Գագիկ Ծառուկյանի անձի հետ, Ասլանյանը նշեց. «Այն ժամանակ դա ակնհայտ էր, բայց հիմա ուզում ենք, որ վերջ դրվի: Այդպիսի հեղինակավոր մարդիկ իրար ճանաչում են, կարող են հանգստացնել, որ մարդիկ չըմբոստանան», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս