
Վրաստանի արևելքում` Լագոդեխի շրջանում չդադարող հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել գետերը:
Վարարած գետերի ջուրը հեղեղել է բնակելի տներ ու խաղողի այգիներ, վնասվել են կամուրջներն ու ճանապարհները:
Տարերքի հասցրած վնասները դեռևս չեն հաշվարկվել:
Տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարների խմբեր, կենտրոնացվել են բոլոր առկա ճանապարհային տեխնիկան ու տեղի բնակիչներ: Տեղաբնակների շարքում զոհեր կամ տուժածներ չկան: