ԴԵՊԻ ԱՊԱՔԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընկերնե՛ր, հինգ ժամ տեւողությամբ բարդ եւ շատ հաջող վիրահատությունից հետո ես արդեն իմ պալատում եմ: Շնորհակալ եմ բարի խոսքերի եւ աջակցության համար: Հավատացե՛ք, ինձ շատ օգնեցիք»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում հետեւյալ գրությունն է թողել շոումեն Մարկ Սաղաթելյանը, որը մինչ այդ տեղեկացրել էր, որ Գերմանիայում է, եւ իրեն լուրջ վիրահատություն է սպասվում: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ի գիշերը Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ավտովթարի էին ենթարկվել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, ինչից հետո Մարկը չէր կարողանում քայլել:




Լրահոս